
|
Հարգելի գործընկեր !
Ուրախ եմ ողջունել Ձեզ մեր ընկերության կայքում:
Հավաստիացնում եմ, որ մեր օգնությամբ Դուք կգտնեք Ձեզ անհրաժեշտ ծառայությունը.
անշարժ գույքի առքուվաճառք, փոխանակում և այլն:
Արդեն 14 տարի է ինչ "Ֆրենկ" ընկերությունը իր շահառուներին և գործընկերներին մատուցում է
որակյալ և մատչելի ծառայություններ, կատարելով նրանց ամենախիստ պահանջները, հաշվի առնելով անշարժ գույքի շուկայի ժամանակակից զարգացումները:
"Ֆրենկն" իր գործունեության ընթացքում ստեղծել է արհեստավարժ մասնագետների մի թիմ, որը պատրաստ է ցանկացած ժամանակ մատուցել որակյալ ծառայություն:
Մեր յուրաքանչյուր ծառայության երաշխավորված արդյունքը հիմնված է մեր աշխատակիցների մասնագիտական հարուստ և բազմամյա փորձի վրա:
Առաջին տեղում մենք դնում ենք մեր գործընկերոջ օրինական շահերը:
Մեր գործունեության հիմնական սկզբունքներից է - անհատական մոտեցում յուրաքանչյուր գործընկերոջը: Երկրորդ, ոչ պակաս սկզբունքն է` գործարքի իրավաբանական պատշաճ ընթացքի վերահսկումը:
Մենք կարևորում ենք մեր հեղինակությունը և բարի համբավը գործարար աշխարհում, և հուսով ենք, որ մեզ դիմելով, Դուք կմնաք մեր երկարաժամկետ գործընկերը:
Հարգանքներով`
Ահարոն Մակարյան
Տնօրեն |
|